
Թուրքիայում մեղադրանք է ներկայացվել նախարարների որդիների նկատմամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական դատարանն այսօր կոռուպցիայի գործով մեղադրանք է ներկայացրել և կալանավորել է երկրի կառավարության երկու անդամների որդիներն: Ընդհանուր առմամբ, տվյալ գործի շրջանակներում կալանավորվել է 16 մարդ:
Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 80 մարդու: Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, ի թիվս այլոց, հայտնվել են նաև Թուրքիայի ներքին գործերի, էկոնոմիկայի ու բնապահպանության նախարարների որդիները:
Բնապահպանության նախարարի որդուն տևական հարցաքննությունից հետո ազատ են արձակել: Կալանավորվածների թվում է հայտնվել նաև Halkbank պետական բանկի ղեկավար Սուլեյման Ասլանը և շինարարական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ:
Նրանց կասկածում են մի շարք հանցագործություններում, այդ թվում նաև զանգվածային յուրացումներ, վատնումներ, պետական տենդերների մեքենայություններ ու ոսկու մաքսանենգություն: