Բաժիններ՝

2014 թվականի հունվարի վերջին ստեղծվելու է Վրաց-իրանական առևտրա-արդյունաբերական պալատ

Business Грузия-ի փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվարի վերջին պաշտոնապես հիմնադրվելու է Վրաց-իրանական առևտրա-արդյունաբերական պալատ: Այն ունենալու է 5 վրացի և 4 իրանցի հիմնադիր:

Պալատն աշխատելու է Վրաստանի ու Իրանի միջև առևտրային հարաբերությունների խորացման ուղղությամբ և նպաստելու է Վրաստանում իրանական ներդրումների կատարմանը: Իրանցի ներդրողների հետաքրքրության ոլորտներն են էներգետիկան, շինարարական ոլորտն ու սննդամթերքը:

Ներկա դրությամբ Վրաստանի ու Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 120-150 միլիոն դոլար: Առևտրա-արդյունաբերական պալատը պլանավորել է զգալիորեն մեծացնել այդ ցուցանիշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031