Բաժիններ՝

ԱՄՆ-ը ողջունել է Խոդորկովսկուն ազատ արձակելը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները ողջունել են «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելն ու ազատ արձակելը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Վերջինիս խոսքերով՝ Վաշինգտոնին մշտապես անհանգստացրել է Ռուսաստանի դատական համակարգի թերացումները, ինչը վերաբերում է նաև Խոդորկովսկու ու նրա բիզնես-գործընկեր Պլատոն Լեբեդևի գործերին: Քերին ողջունել է նաև Ռուսաստանի Սահմանադրության ընդունման 20-ամյակի կապակցությամբ լայն համաներում հայտարարելը:

Քերին Ռուսաստանին կոչ է արել բարեփոխումներ անցկացնել դատական համակարգում՝ այն անկախ, թափանցիկ ու հուսալի դարձնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031