
Ես մեծապես հավատում եմ, որ 2014 թվականը կարող է բեկումնային հանդիսանալ ԱՄՆ-ի համար. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեծ ասուլիսի ժամանակ ամփոփել է տարվա արդյունքները: Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակը բարելավվում է, և որ այդ դինամիկան շարունակվելու է նաև 2014 թվականին.
«Ես մեծապես հավատում եմ, որ 2014 թվականը կարող է բեկումնային տարի հանդիսանալ Ամերիկայի համար: 2013 թվականին ստեղծվել է ևս 2 միլիոն աշխատատեղ, 45 ամսվա ընթացքում ամերիկյան տնտեսությունում ստեղծվել է հավելյալ 8 միլիոն աշխատատեղ:
Ներկայումս տնտեսական աճի տեմպերը ամենաբարձր են վերջին երկու տարվա համար, գործազրկությունը գտնվում է վերջին հինգ տարվա համար նվազագույն մակարդակի վրա, բյուջետային դեֆիցիտի շուրջ իրավիճակը բարելավվել է:
Բացի այդ, ԱՄՆ-ն առաջին անգամ իր տարածքում արդյունահանում է ավելի շատ նավթ, քան այն գնում է արտերկրից, իսկ բժշկական ապահովագրման արժեքը, չնայած առողջապահական բարեփոխման խնդրին, աճում է ռեկորդային դանդաղ տեմպերով»: