Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ Հասանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 24-25-ին գտնվելու է Անկարայում և հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի, ինչպես նաև երկրի ղեկավարության հետ:

Զաքիր Հասանովն իր թուրքական այցի շրջանակներում այցելելու է նաև ռազմական արդյունաբերության ոլորտում թուրքական հայտնի TAI և ASELSAN ընկերություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031