
Ոստիկանությունը ճիշտ է վարվել՝ նախապես վարչապետին չիրազեկելով պատրաստվող գործողության մասին. Քըլըչդարօղլու

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պետք է հրաժարական տան այն նախարարները, որոնց որդիները ներքաշված են կոռուպցիոն սկանդալում:
Կուսակցապետի խոսքերով՝ ոստիկանությունը ճիշտ է վարվել, երբ նախապես վարչապետին չի իրազեկել պատրաստվող գործողության մասին. «Վարչապետ Էրդողանը դժգոհել է, որ իրեն չեն իրազեկել պատրաստվող օպերացիայի մասին: Սակայն դա անկարելի էր անել:
Թուրք հասարակությունը վաղուց կորցրել է հավատը ներկայիս կառավարության նկատմամբ: Նախարարների որդիները գտնվում են կալանքի տակ, սակայն նրանք դեռ զբաղեցնում են իրենց պաշտոնները: Վարչապետ Էրդողանը պետք է որոշում ընդունի»: