
Ցուկերբերգն ու Միլները մաթեմատիկայի ոլորտում նվաճումների համար նոր մրցանակ են հիմնում

Facebook –ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու ռուսաստանցի գործարար Յուրի Միլները մտադիր են մաթեմատիկայի ոլորտում նվաճումների համար նոր մրցանակ հիմնել` Breakthrough Prize in Mathematics, հաղորդում է Science-News-ը: Միլները նման փորձ արդեն ունի. նրա նախաձեռնությամբ է հիմնվել ֆիզիկայի եւ բնական գիտությունների ոլորտում գիտական ձեռքբերումների համար շնորհվող խոշորագույն մրցանակը:
Նշվում է, որ Breakthrough Prize in Mathematics-ի համար կհատկացվի 3 մլն դոլար, ինչը զգալի գերազանցում է Նոբելյան մրցանակի համար տրամադրվող գումարի չափը (1,2 մլն դոլար): Հաղորդվում է, որ նոր մրցանակի առաջին դափնեկիրները հայտնի կլինեն արդեն հաջորդ տարի: