
Վրաստանում հարցվածների 30% -ն սպասում է Սաակաշվիլիի քաղաքականություն վերադարձին

NDI-ի կողմից Վրաստանում անցկացված հարցումների համաձայն` հարցվածների 30%-ը ենթադրում է, որ Միխեիլ Սաակաշվիլին, որպես «Ազգային շարժման» առաջնորդ, նորից ակտիվորեն կներգրավվի քաղաքականության մեջ: Հարցվածների 23%-ն այն կարծիքին է, որ նա կլքի Վրաստանը եւ կաշխատի արտերկրում: 9% -ն սպասում է, որ նա քրեական պատասխանատվության կենթարկվի, 25%-ը դժվարացել է կանխատեսել նախկին նախագահի ապագան: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 13-27 -ը: