
Ուկրաինան ռուսական գազի գնման պայմանագրում կատարված ուղղումներով կտնտեսի 7 միլիարդ դոլար. Ստավիցկի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» և ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունները պայմանավորվել են «վերցրու կամ վճարիր» (take or pay) սկզբունքից հրաժարվելու շուրջ:
Այն գնորդին պարտադրում է գնել պայմանագրում սահամանված ծավալի չափ գազ՝ անկախ նրանից, թե նա որքան գազ է ստացել: 2009 թվականի համաձայնագրով՝ Ուկրաինան հազար խորանարդ մետր ռուսական գազի համար վճարում էր 406 դոլար, իսկ ահա 2014 թվականի հունվարի 1-ից այն կկկազմի 268.5 դոլար:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Էդուարդ Ստավիցկին այսօր հայտարարել է, որ գազային պայմանագրում կատարված ուղղումներն Ուկրաինային հնարավորություն կտան տնտեսել մոտ 7 միլիարդ դոլար: Ստավիցկու խոսքերով՝ 2014 թվականին Ուկրաինան կներկրի 30-33 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ:
Այս աշնան դրությամբ, ռուսական գազի համար Ուկրաինայի պարտքի ծավալը կազմում էր ավելի քան 880 միլիոն դոլար: