
2014 թվականի ապրիլին Ռուսաստանում գործարկելու են բջջային նոր օպերատոր՝ կապված ներգաղթյալների հետ

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ռուսական MTT (Միջտարածաշրջանային տելեկոմ տրանզիտ) ընկերությունը 2014 թվականի ապրիլին գործարկելու է բջջային նոր օպերատոր՝ կապված Միջին Ասիայի երկրների ներգաղթյալների հետ: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Եվգենի Վասիլևը:
Նոր օպերատորի անունը դեռ հայտնի չէ, այն ցածր սակագներ է սահմանելու ներգաղթյալների հեռախոսազանգերի համար: Բացի այդ, այն կմատուցի ինտերնետային ծառայություններ: Նոր օպերատորը 75 տոկոսով կենտրոնացած է լինելու Մոսկվայում ու Մոսկվայի մարզում:
Առաջին տարում MTT-ը պլանավորել է ներառել մինչև 100.000 բաժանորդի: Վասիլևի խոսքերով՝ ներգաղթյալների շուկան հեռանկարային է և արագ աճող: Նա հերքել է այն տեղեկատվությունը, որ ներգաղթյալներն անվճարունակ լսարան են: