
ԱՄՆ կոնգրեսը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իշխանությունների հանդեպ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրես Ներկայացուցիչների պալատը կարող է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք արտոնել են ցուցարարների դեմ ուժ կիրառելը: Այս մասին նշված է դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնգելի ներկայացրած բանաձևի նախագծում:
Ներկայացուցիչների պալատն Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների մասնակիցներին և հանել քրեական մեղադրանքները նրանց վրայից, որոնց ձերբակալել են իրենց ժողովրդավարական իրավունքները պաշտպանելիս:
Ներկայացուցիչների պալատն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում Ուկրաինայի ղեկավարությանը հստակ հասկացնել տալ, որ նրանք, ովքեր արտոնել են կամ իրականացրել են ուժի կիրառումը, կենթարկվեն անձնական պատասխանատվության: