
85-ամյա իռլանդացին հայտարարություն է տվել թերթում` Ծննդյան տոները միայնակ չանցկացնելու համար

Իռլանդացի Ջեյմս Գրեյը վերջին 10 տարին Ծննդյան տոները միայնակ է անցկացնում: Սակայն այս տարի որոշել է իրավիճակը փոխել: Թերթում տոներն իր հետ անցկացնելու հայտարարությունից հետո նա արդեն բազմաթիվ հրավերներ է ստացել, գրում է «The Times of India» պարբերականը:
«Ես սովորել եմ միայնությանը, բայց չեմ ուզում, որ այս տարի նույնպես ամեն ինչ նույնը լինի»,-հայտարարել է Գրեյը: Նա ծնվել է Իռլանդիայում, բայց ներկայումս ապրում է Լոնդոնում: Չնայած դրան` նա իր հայտարարությունը զետեղել է «The Irish Post» իռլանդական պարբերականում: «Կարծում եմ, միայնակ մարդիկ շատ կան, ես էլ եմ մենակ, ուստի կարծում եմ, իմաստ ունի, որ տոնական լանչին ինչ-որ մեկն ինձ հյուր գա»,-նշել է նա:
Ըստ պարբերականի` Գրեյը Մեծ Բրիտանիայի 500 հազար թոշակառուներից մեկն է, ովքեր միայնակ են դիմավորում տոները: