Բաժիններ՝

Ռուսական Datsun-ի առաջին լուսանկարները

Համացանցում են հայտնվել ռուսաստանյան շուկայի համար նախատեսված Datsun սեդանի առաջին լուսանկարները։ Մեքենան, որի մեծ մասը թաքնված է կտորի տակ, լուսանկարվել է АвтоВАЗ-ի արտադրամասերում։ Այս մասին հաղորդում է clubdatsun.ru կայքը։

Ինչպես երևում է լուսանկարներից, նոր Datsun-ի առաջնամասի դիզայնը նման է Հնդկաստանում և Ինդոնեզիայում արտադրվող Go հեչբեքին և Go+ ունիվերսալին։ Կայքի տեղեկություններով՝ լուսանկարներում պատկերված է մոդելի նախնական տարբերակը (մինչև սերիական արտադրությունը)։ Այժմ АвтоВАЗ-ում նախապատրաստվում են մեքենայի սերիական արտադրությանը։ Թողարկման մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի ապրիլին։

Datsun1 Datsun-2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս