Բաժիններ՝

Երևանում Priora –ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Վազ 21 703 մակնիշի 71 PL 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 31-ամյա Արթուր Հովհաննիսյանը նշված ավտոմեքենայով Հերացի թունելից դեպի Խանջյան փողոց ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Վարորդ Ա. Հովհաննիսյանը քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել են նաև, որ վարորդը գտնվել է հարբած վիճակում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս