Բաժիններ՝

Ձնագնդիկ է խաղացել, եկել տուն եւ հետո…ի՞նչ է կատարվել Թալինում. մանրամասներ ինքնասպան եղած 15-ամյա տղայից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 13-ին Թալին քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ,15-ամյա Հրանտ Վարդանյանը գործել է ինքնասպանություն: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ինքնասպանություն գործած երիտասարդի հարեւանները պատմել են հետեւյալը.

«Շատ լավ, շատ շնորհքով երեխա էր: Բոլորը ապշած են, որ նման դեպք է տեղի ունեցել: Սա հանելուկ էր… ոչ մեկ չէր կարող ասել թե ինչ եղավկամ ինչու»:

Հարեւաններից Կարենը պատմեց, որ Հրանտ Վարդանյանը ոչ մի խնդիր չի ունեցել եւ հետեւաբար իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչու է պատանին գնացել նման քայլի: «Ոչ մի խնդիր, ոչ մի հարց ինքը չի ունեցել, ապշել ենք էս ինչ բան էր, ոնց նայում ենք, ոչ մի տիպի պրոբլեմ ինքը չի ունեցել ոչ մեկի կողմից: Ուղղակի բոլորս ապշած ենք, չենք իմանում թե էս երեխու մեջ ինչ է մտել»,- պատմեց Կարենը:

Հրանտ Վարդանյանը ապրում էր մոր եւ եղբոր հետ, բայց հիմնականում ապրել եւ մեծացել են մորական տատիկի տանը:

«Ոչ մի խնդիր չի եղել, տատիկը, մայրիկը, քեռին ինչպես պետք է պահել մեծացրել են»,- ասաց հարեւանը: Իսկ երիտասարդի հայրը տարիներ առաջ բաժանվել է ընտանիքից:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս