Բաժիններ՝

Զինվորը լիցքավորել է իրեն ամրակցված զենքը և կրակել ոտքին

19-ամյա զինծառայողի կողմից իրեն ամրակցված  ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը նախապես լիցքավորելու և իր ձախ ոտքին կրակելու գործով նախաքննություն ավարտվել է  և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:  Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի՝ սեպտեմբերի 27-ին թիվ N զորամասի զինծառայող Արթուր Մամուլյանը, նախապես լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, կրակել է ձախ ոտքին՝ պատճառելով առողջության միջին ծանրության վնաս, ինչը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների ժամանակավորապես դադարեցնելուն:   Արթուր Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս