Բաժիններ՝

«Այս ամենի ելքը մեկն էր… դա Շանթը առաջարկեց»

«Ես ինքս քաղբանտարկյալ եմ, դուք էլ, ամենքն էլ այս երկրում քաղբանտարկյալ են: Մենք բոլորս բանտարկված ենք մի երկրում, սա մի գաղութ է, որին նայողը Սերժ Սարգսյանն է իր բանդայով: Այնպես որ ես չեմ համարում, որ միայն Շանթը կամ մյուսներն են քաղբանտարկյալ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց մասնագիտությամբ ինժեներ 65-ամյա Սեդրակ Իզմիրյանը, ով երեկ եւս դուրս էր եկել փողոց եւ մասնակցում էր Նախախորհրդարանի կազմակերպած բողոքի երթին:

Նա դժգոհեց, որ հիմա ինքը որպես թոշակառու պետք է իր անհոգ ծերությունը վայելեր, սակայն ստիպված է դուրս եկել փողոց իր իրավունքների համար պայքարելու: «Եթե ամեն օր էլ լինի բողոքի երթ, ես կմասնակցեմ, որովհետեւ զզված ենք մեր սեփական երկրից: Այսօր մենք ազատություն ենք պահանջում: Ուղղակի ստացվել է այնպես, որ Շանթն ու Վոլոդյան մեր դեսպաններին են, եւ նրանք հիմա հայտնվել են այնտեղ, որտեղ պետք է գտնվեին նրանց այնտեղ ուղարկողները: Ես գտնում եմ, որ մեր այս վիճակի հիմնական պատճառը քաղքենիական ռուսամոլ մտածողությունն է, միայն դա է պատճառը, որ մենք հայտնվեցինք այս խորխորատում, այս ցեխի մեջ:

Այս ցեխից դուրս գալու մեկ ճանապարհ կա, այդ ճանապարհը Շանթը գիտի, նա առաջարկեց այդ ճանապարհը»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս