Բաժիններ՝

«Մանչո Գրուպ»-ին պատկանող «ֆորդ»-ում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 14-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ կամրջի մոտակայքում, այրվում է «ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: «Մանչո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ֆորդ տրանզիտ» մակնիշի 994 SS 63 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ա.) խցիկում ամբողջությամբ այրվել է վարորդի նստատեղը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս