Միլիոնի վնաս հրդեհից
Դեկտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, հրդեհ էր բռնկվել 1963 թ. ծնված Հակոբ Թ.-ի տան տանիքում:
Հրդեհը մարվել էր դեկտեմբերի 8-ին, ժամը 04.35-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Հակոբ Թ.-ի տան տանիքում պահեստավորված 1.000 կապ խոտը, որի արդյունքում վերջինիս պատճառվել է 1.000.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:
ՀՀ Ոստիկանություն