Բաժիններ՝

Սնոուդենը հուսով է, որ իր բացահայտումները կհանգեցնեն ԱՄՆ կառավարության առավել թափանցիկ գործունեությանը

Ամերիկյան The Time պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ռիսկի է դիմել, երբ հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գաղտնի տվյալները, քանի որ ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողություններն իրենցից վտանգ են ներկայացնում:

Սնոուդենը հուսով է, որ իր բացահայտումներն ԱՄՆ կառավարությանը կհարկադրեն սեփական աշխատանքը դարձնել առավել թափանցիկ. «Նախագահը (ԱՄՆ-ի) կարող է օգտագործել այն փաստը, որ հասարակությունն այժմ տեղյակ է տվյալներ հավաքելու ծրագրերի մասին, և դրանք հասցնի մինչև խելամիտ ստանդարտների:

Նա կարող է նաև NSA-ին կարդգադրել, որ վերջինս իր վիթխարի ռեսուրսներն ուղղի համաշխարհային տեխնիկական նոր չափորոշիչների զարգացմանը, որոնք կապահովվեն համալիր անվտանգություն: Այդպես նա կարող է հասնել նրան, որ անպատշաճ գաղտնալսում չի իրականացվի ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև՝ մյուս պետությունների նկատմամբ»:

Սնոուդենն ընդգծել է, որ NSA-ի գաղտնի նյութերին որոշել է հնչեղություն հաղորդել այն բանից հետո, երբ իմացել է գաղտնալսման մասշտաբների մասին: Սնոուդենը հավելել է, որ որոշել է NSA-ի գործունեության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը տրամադրել լրագրողներին, քանի որ օբյեկտիվ չէր կարող գնահատական տալ դրանց:

Սնոուդենի խոսքերով՝ այդ նյութերին իր գնահատականը կտարբերվեր լրագրողների գնահատականներից, ինչի համար էլ նա նպատակահարմար է համարել, որ այդ նյութերը հրապարակեն լրագրողները: Սնոուդենի բացահայտումների շարքը սկսվել է այս ամռանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս