Բաժիններ՝

Թբիլիսիից Բաթում երկաթուղային փոխադրման ժամկետը կնվազեցվի մինչև երեք ժամի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  վրացական երկաթուղու արդիականացման նախագծի հիմնական նպատակների մեջ են մտնում առավելագույն անվտանգության ապահովումը, թողունակության բարձրացումը և երկաթուղային փոխադրման ժամկետի կրճատումը:

Պլանավորված է արդիականացնել «Թբիլիսի-Մախինջաուրի» երկաթուղին, «Թբիլիսի-Բաթում» երկաթուղին պետք է դարձվի երկգիծ, կառուցվելու են նոր գծեր և թարմացվելու են երկաթուղային ենթակառուցվածքները: Նախագծի մեկնարկը տրվել է դեռևս 2010 թվականի մայիսին: Պլանավորված է այն ավարտել 2014 թվականին:

Դրանից հետո Թբիլիսիից Բաթում գնացքով հնարավոր կլինի հասնել երեք ժամվա ընթացքում: Ներկա դրությամբ գնացքը Թբիլիսիից Բաթում է հասնում 5 ժամ և 15 րոպեում, իսկ Թբիլիսիից Փոթի՝ 4 ժամ և 45 րոպեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս