Բաժիններ՝

Սարկոզին պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն

Ֆրանսիական Le Point պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին (2007-2012) նախագահ Նիկոլաս Սարկոզին հայտարարել է, որ պատրաստ է վերստին զբաղվել քաղաքականությամբ.

«Հարցը չի կայանում նրանում, թե արդյոք ես ցանկանո՞ւմ եմ վերադառնալ: Չէ՞ որ ես չեմ կարող չվերադառնալ քաղաքականություն: Ես ընտրություն չունեմ, դա ճակատագիր է»:

2012 թվականին Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրություններում Սարկոզին զիջել է սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդին, ով դրան հաջորդած մեկ տարվա ընթացքում հակառեկորդ սահմանեց ցածր վարկանիշ ունենալու հարցում: Նախագահական ընտրություններից հետո Սարկոզին հայտարարել էր, որ հեռանում է մեծ քաղաքականությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս