Բաժիններ՝

«Հարավային հոսք» գազատարի հունգարական հատվածի կառուցումը կմեկնարկի 2015 թվականի ապրիլին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» պայմանավորվել է «Հարավային հոսք» գազատարի այն հատվածի նախագծման շուրջ, որն անցնելու է Հունգարիայի տարածքով: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է South Stream Hungary Zrt ընկերության հետ:

Այս մասին հայտնել է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը: Պլանավորված է Հունգարիայում գազատարի երթուղու հստակեցման վերաբերյալ փաստաթղթերի մշակման գործընթացն ավարտել 2014 թվականի առաջին եռամսյակին:

«Հարավային հոսք» գազատարի հունգարական հատվածի կառուցումը պետք է մեկնարկի 2015 թվականի ապրիլին, իսկ Հունգարիային գազի առաջին մատակարարումները պլանավորված է իրականացնել 2017 թվականի սկզբին:

«Հարավային հոսք» գազատարի կառուցման մեկնարկը տրվել է 2012 թվականի դեկտեմբերին, Անապայում: Գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր, ենթադրվում է, որ խողովակաշարը ողջ հզորությամբ կսկսի գործել 2015-2016 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս