Բաժիններ՝

Թուրքիան ու Իրանը համատեղ ստեղծում են ազատ տնտեսական գոտի

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իրանը համատեղ ստեղծում են ազատ տնտեսական գոտի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Իբրահիմ Շենելը:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս երկու կողմն էլ աշխատում են ազատ տնտեսական գոտու նախագծի վրա: Ավելի վաղ Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիան ու Իրանը կարող են ստեղծել ազատ տնտեսական գոտի:

Նրա խոսքերով՝ Անկարան ու Թեհրանը լավ հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում, սակայն տնտեսական ոլորտը զարգացման հարցում հետ է մնում մյուս ոլորտներից: Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիայի ու Իրանի տնտեսական հարաբերությունները ցածր են այդ երկրների պոտենցիալից:

2012 թվականին Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 22 միլիարդ դոլար: Ներկայումս կողմերը մտադիր են այդ ցուցանիշը հասցնել մինչև 35 միլիարդ դոլարի: Երկարաժամկետ հեռանկարում պլանավորված է ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև տարեկան 100 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031