Բաժիններ՝

Ռուսաստանը կողմ է Գազայի հատվածի շրջափակման շուտափույթ վերացմանը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Իսմայիլ Հանիայի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Գազայի հատվածի շրջափակման վերացման դեմ, ինչը կհանգեցնի այնտեղ տիրող հումանիտար ծանր իրավիճակի մեղմացմանը:

Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը սկզբունքային դիրքորոշում ունի պաղեստինյան անկախ և տարածքային ամբողջականությամբ պետության ստեղծման նկատմամբ: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը տվյալ հարցում հենվում է ՄԱԿ-ի համապատասխան որոշումների վրա: Լավրովը կարևորել է պաղեստինա-իսրայելական տարաձայնությունների խաղաղ կարգավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031