Բաժիններ՝

Սիրիայում արյունահեղության շարունակման հիմնական պատասխանատուն Սաուդյան Արաբիան է. Դամասկոս

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան հանդիսանում է Սիրիայում արյունահեղության և սիրիական պետության ավերման շարունակման գլխավոր պատասխանատուն:

Սիրիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը դարձել է Էլ Քուվեյթում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության պատասխանը, որում Դամասկոսի վարչակարգը մեղադրվել է սեփական ժողովրդին ցեղասպանության ենթարկելու մեջ:

Դրա հետ կապված՝ նրանք հայտարարել էին, որ սիրիական վերնախավը չպետք է որևէ դեր խաղա Սիրիայի անցումային շրջանում ու երկրի ապագայի հարցում: Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ դա կեղծիքներով լեցուն և հնարովի փաստաթուղթ է, որը մշակել են այն մարդիկ, որոնց ձեռքերը թաթախված են Սիրիայի ժողովրդի արյամբ:

Սիրիայի կառավարության ներկայացուցչի խոսքերով՝ քաղաքական կարգավորումը հանդիսանում է ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը: Նա ընդգծել է, որ երկրի ապագան պետք է որոշեն իրենք՝ սիրիացիները, և ոչ թե Սիրիայի ժողովրդի տառապանքների կապակցությամբ կոկորդիլոսի արցունքներ թափողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031