Բաժիններ՝

Արդեն մի քանի տարի է Հայաստանը ամենավտանգավոր կիբեր տարածքներից է

Kaspersky Lab-ը հրապարակել է իր հերթական զեկույցը, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ համացանցում Հայաստանը շարունակում է մնալ ամենավտանգավոր երկներից մեկը։

Հաշվարկը կատարվում է ըստ այն համակարգիչների քանակի, որոնք ենթարկվում են հարձակման ինտերնետում։

Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը`հասկանալի է, որ այստեղ խոսքն այն համակարգիչների մասին է, որոնց վրա հենց Կասպերսկի հակավիրուսային ծրագիր է  տեղադրված։ Այս ամենը նշանակում է, որ հայաստանյան ինտերնետ օգտագործողները հաճախ են այցելում վարակված կայքեր:

«Հիմնականում դրանք կայքեր են, որտեղ կարելի է անվճար ներբեռնել վճարովի ծրագրային ապահովում կամ երաժշտություն: Վտանգը մեծ է նաև պոռնոգրաֆիկ բնույթի կայքերից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` նշելով, որ արդեն մի քանի տարի է ՝ Հայաստանը առաջատարների մեջ է վտանգավոր կայքեր այցելելու տեսանկյունից:

Նա նշում է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Ադրբեջանն է գրավել առաջին տեղը (նախորդ երկու տարիներին առաջին տեղում Ռուսաստանն էր)։ Ցանկում հայտնվել է նաև Վրաստանը, իսկ ԱՄՆ-ն, որը երկու տարի առաջ 3-րդ տեղում էր, այժմ իջել է 25-րդ տեղ։

Նշենք, որ ըստ նոր հրապարակված զեկույցի առաջին տեղում է Ադրբեջանը, երկրորդում` Ղազախստանը, իսկ երրորդ տեղում` Հայաստանը:

Kaspersky Security Bulletin 2013

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս