
ՆԱՏՕ-ն երկարաձգել է Ռասմուսենի լիազորությունների ժամկետը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն իր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունները երկարաձգել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի նա կարողանա անցկացնել Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթաժողովը: Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարությունում.
«ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 11-ին որոշել է երկարաձգել գլխավոր քարտուղարի լիազորությունները, որպեսզի նրան հնարավորություն տա անցկացնել նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը տեղի է ունենալու 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին, Հարավային Ուելսում: Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել անդամ երկրներին և ընդունել է իր լիազորությունները մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգելը»: