Մոսկվան ու Թեհրանը մոտ են Իրանում նոր ատոմակայաններ կառուցելու մասին համաձայնագրի ստորագրմանը

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը մոտ են Իրանում նոր ատոմակայաններ կառուցելու մասին համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Լավրովը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Թեհրան՝ իրանցի իր գործընկերոջ և Իրանի բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ քննարկելու համար երկկողմ կապերի հարցը:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում Իրանի հետ համագործակցությամբ և աջակցում է թեթև ջրով աշխատող նոր ատոմակայանների կառուցմանը, ինչպիսին որ Բուշեհրի ատոմակայանն է:

Տեսանյութեր

Լրահոս