Դավութօղլուն Կովկասի հարցը քննարկել է Ջոն Քերիի ու Ուիլյամ Հեյգի հետ հեռախոսազրույցներում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Դավութօղլուն Քերիի ու Հեյգի հետ հիմնականում քննարկել է Սիրիայի հարցը՝ կապված «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստության հետ:

Բացի այդ, քննարկվել են նաև Կիպրոսի հարցը՝ կապված կղզու երկու առաջնորդների առաջիկա հանդիպման հետ ու Կովկասի հարցը՝ կապված նրա հետ, որ Դավութօղլուն այս շաբաթ մեկնում է Երևան: Կողմերը քննարկել են նաև Բանգլադեշի վերջին զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031