Բաժիններ՝

«Գեզի» այգու համար բողոքի ակցիաները Թուրքիայի տնտեսությանը պատճառել են 9 միլիարդ դոլարի վնաս. Էրդողան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի «Գեզի» այգու համար ամռանը Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաների հետևանքով երկրի տնտեսությանը պատճառվել է 18 միլիարդ լիրայի (մոտ 9 միլիարդ դոլար) վնաս:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ակցիաները խստապես ազդել են երկրի տնտեսության վրա: Թուրքիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երկրի 79 նահանգներում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցել է 2.5 միլիոն մարդ, որոնցից 4900-ը ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Թուրքական դատախազությունը երեկ մեղադրանքներ է ներկայացրել այդ ակցիաների 255 մասնակցի, այդ թվում նաև 7 օտարազգու նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս