
Լիբերմանն ընդգծել է, թե Իսրայելը որ դեպքում է միջամտում Սիրիայի գործերին

Эхо Москвы-ի ռադիոկայանի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը միջամտում է Սիրիայի գործերին միայն այն դեպքում, երբ Դամասկոսը փորձում է զենք մատակարարել լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը.
«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում տիրող իրավիճակին և չենք պատրաստվում մուտք գործել այնտեղ: Մեր միջամտության միակ գործոնը կայանում է նրանում, որ եթե Սիրիայի կողմից փորձ է ձեռնարկվում ահաբեկչական «Հզբոլլահ» կազմակերպությանը որակյալ զենք մատակարարելու համար, որը կփոխի մեր ու «Հզբոլլահի» միջև հավասարակշռությունը»:
Լիբերմանն ընդգծել է, որ Սիրիան չունի գործող իշխանություններին լավ այլընտրանք: Լիբերմանը դրականորեն է գնահատել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը, ինչը մեծապես հանգստացնում է ողջ տարածաշրջանի նյարդային համակարգը: