Սերգեյ Լավրովը Թեհրանում կհանդիպի Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր քննարկելու են ժնևյան պայմանավորվածություններից հետո Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահության վերականգնման հարցը:

Բացի այդ, արտգործնախարարները քննարկելու են Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստման հարցը, որը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 22-ին: Կողմերի ուշադրության կենտրոնում լինելու է նաև Աֆղանստանի հարցը:

Սա Ռուսաստանի արտգործնախարարի առաջին այցն է Իրան, այդ երկրում հունիսին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նախագահ ընտրվեց Հասան Ռոուհանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031