Վաղը Ստամբուլում տեղի կունենա թուրք-իրանական գործարար ֆորում
Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ վաղը Ստամբուլում պետք է տեղի ունենա թուրք-իրանական գործարար ֆորում: Լրատվամիջոցի տվյալներով՝ ակնկալվում է, որ դրան կմասնակցի իրանական 80 ընկերություն, այդ թվում նաև Իրանի առևտրի փոխնախարար Ահմեթ Դոսթ Հուսեյնին:
Ֆորումում քննարկվելու են տնտեսական ոլորտի բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը հանդիսանալու է Թուրքիայի ու Իրանի կողմից փոխադարձ ներդրումների ոլորտը: Ավելի վաղ Թուրքիայի տնտեսական զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը հայտարարել էր, որ Իրանն ու Թուրքիան պետք է իրենց բացառիկ աշխարհագրական դիրքը վերածեն կառուցողական ու դինամիկ տնտեսական համագործակցության
«Թուրքիան Իրանի համար հանդիսանում է դարպաս դեպի Արևմուտք, իսկ Իրանը Թուրքիայի համար դարպաս է հանդիսանում դեպի Արևելք: Մենք պետք է Իրանի ու Թուրքիայի աշխարհագրական դիրքը վերածենք կառուցողական ու դինամիկ համագործակցության՝ հիմնված երկու երկրների ջանքերի վրա:
Թուրքիայի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունները ցածր են երկրի պոտենցիալից: Թուրքիան ու Իրանը լավ հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում, սակայն տնտեսական ոլորտը հետ է մնում մյուսներից: Թուրքիան ու Իրանը կարող են ստեղծել ազատ առևտրի գոտի»: