Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ չեն վարում
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ չեն վարում՝ բացառությամբ երկրի միջուկային ծրագրի շուրջ պաշտոնական բանակցություններից: Այս մասին այսօր Թեհրանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը.
«Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանի վերջնական նպատակը ներկայումս պարզ է, այն կայանում է նրանում, որ ամբողջովին վերացվեն գոյություն ունեցող պատժամիջոցները, և երկիրը հասնի իր միջուկային իրավունքների ճանաչմանը: Ժնևյան բանակցություններից հետո պատժամիջոցները սկսել են մեղմացնել»:
Աֆհամը հավելել է, որ Իրանը որևէ անհրաժեշտություն չի տեսնում նրանում, որ տարածաշրջանի արաբական երկրները միջնորդի դերում հանդես գան Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններում: