
Յանուկովիչը համաձայնվել է ազատ արձակել «Եվրամայդանի» ձերբակալված ակտիվիստներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնվել է ազատ արձակել Մայդանի բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ակտիվիստներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, ով մասնակցում է Ուկրաինայի գործող ու նախկին նախագահների հանդիպմանը:
Կրավչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը չի միջամտում դատարանների աշխատանքին՝ հավելելով, որ լուծված է այն անձանց հարցը, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ. նրանք ազատ կարձակվեն: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե կասեցվելու է այդ անձանց հանդեպ հետաքննությունը:
Ներկա դրությամբ ձերբակալված է «Եվրամայդանի» 14 ակտիվիստ, որոնց դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել երկու ամսով: Նրանց բոլորին էլ սպառնում է 3-7 տարվա ազատազրկում: