
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարին

Օրերս Մարաքեշում (Մարոկկո) կայացել է «Հարկային և միջկառավարական հարաբերություններ» խորագրով Միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վ.Միրումjանը: Միջազգային հարկային երկխոսությունը` Եվրոպական հանձնաժողովի, Միջամերիկյան զարգացման բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ներկայիս նախագահողը), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Համաշխարհային բանկի և Հարկային մարմինների միջամերիկյան կենտրոնի համագործակցային նախաձեռնությունն է, որը նպատակ ունի խրախուսելու և աջակցելու հարկային հիմնախնդիրների շուրջ երկխոսությանն ու լավագույն փորձի փոխանակմանը:
Համագումարի ընթացքում քննարկվել են մի շարք հարկային հիմնահարցեր, որոնք ի հայտ են գալիս տեղական և կենտրոնական կառավարությունների միջև փոխհարաբերությունների ընթացքում, ինչպես նաև այնպիսիք, որոնք ծագում են տարածաշրջանային համաձայնագրերի շրջանակներում: Պետությունների միջև հարկային ռեսուրսների (ուժերի) բաշխմանը, եկամուտների ձևավորմանն ու ֆոնդերի բաշխմանն ուղղված կարգավորումներն էական ազդեցություն ունեն հարկային համակարգի ընդհանուր մակարդակի, կառուցվածքի և արդյունավետության վրա, կարող են էականորեն ազդել նաև մակրոտնտեսական զարգացման վրա: Համագումարն անդրադարձել է նաև վերոնշյալ հիմնահարցերի և մարտավարական, և վարչարարական կարգավորումներին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին