Նրանք ճիշտ քայլ են կատարել. Արարատ Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» մասին

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը այսօր հրավիրված ասուիլիսում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրի» մյուս մասնակիցներին՝ նախաձեռնության առթիվ։
«Նրանք հայտարարել են, որ ստեղծում են այս քաղաքացիական նախաձեռնությունը։ Որ սեկտորում կլինեն, ինձ համար դեռևս որոշակիություն չկա, բայց կարծում եմ՝ նրանք արագ որոշակիություն կմտցնեն»,- ասել է Արարաը Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ իրենք համագործակցության փայլուն օրինակ ունեն անցյալում, և ներկայումս էլ համագործակցությունը հնարավոր է առանձին հարցերի կամ ինչ-որ պլատֆորմի շուրջ։Ինչ վերաբերում է ընդհանրապես ընդդիմադիր դաշտի համագործակցությանը, ապա, ըստ Արարատ Զուրաբյանի, մարդիկ իրենց մոտեցումներով ամբողջությամբ պետք է ընդհանուր դաշտում լինեն, որ հայտնվեն մեկ միավորի մեջ։ Կոնկրետ այսօր ընդդիմության միավորող կարող է դառնալ երկիրը գողերից, տականքներից, ստորներից ազատելու գաղափարը
Նա նաև նշել է, որ նախաձեռնության անդամները ճիշտ քայլ են կատարել, քանի որ քաղաքականության մեջ պետք է որոշակի կազմակերպական ձև ունենալ։ Ի դեպ, Ա. Զուրաբյանը տեղեկացրել է նաև, որ իրենք այս պահին զբաղված են տեխնիկական խնդիրներ լուծելով (կապված կուսակցության տարածքի, ստորաբաժանումների հետ կապված) և 15-20 օր հետո ՀՀՇ-ն կունենա գրանցված կուսակցության կարգավիճակ։

Տեսանյութեր

Լրահոս