Բաժիններ՝

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի գործող ու նախկին նախագահների հանդիպումը

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Կիևում ընթանում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու երեք նախկին նախագահների՝ Կրավչուկի, Կուչմայի ու Յուշչենկոյի հանդիպումը, որը պետք է դառնա համազգային «կլոր սեղանի» առաջին քայլը: Հանդիպման սկսվելու մասին հայտնել է նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի մամլո քարտուղարը:

Ավելի վաղ նախագահի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ այդ հանդիպումը հեռարձակվելու է հեռուստատեսությամբ, քանի որ չորս նախագահները քննարկելու են երկրի առջև ծառացած կարևորագույն հարցեր: Սակայն նախագահների հանդիպումը չի հեռարձակվում ուղիղ եթերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031