Բաժիններ՝

Վրաստանը դիտարկում է խորհրդային ու ռուսական սպառազինությունից ձերբազատվելու հնարավորությունը

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը դիտարկում է խորհրդային ու ռուսական արտադրության սպառազինությունից ձերբազատվելու հնարավորությունը: Խոսքն առաջին հերթին գնում է «Տ-55» և «Տ-72» տանկերի, ինչպես նաև «Մի-8» ուղղաթիռների մասին:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դրանց քանակը կազմում է մի քանի տասնյակ: Ներկայիս պայմաններում անհնար է Ռուսաստանում դրանց վերանորոգումը կամ այդ նպատակով Ռուսաստանից պահեստամասեր ստանալը:

Ավելի վաղ տվյալ հարցում Վրաստանին աջակցել է Ուկրաինան, սակայն ներկայումս Կիևը դրա համար պահանջում է շատ ավելի մեծ գումար: Վրաստանի խորհրդարանի՝ պաշտպանության ու ագային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին հաստատել է, որ իրենք քննարկում են տվյալ հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031