«Առավոտ». Վիճում են «սխալ թեմաներով»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է. Մեզ շատ է խանգարում կասկածամտության մթնոլորտը։ Այս շրջանում քաղաքականացված մարդիկ իրար մեղադրում են կա՛մ «ռուսական իմպերիալիզմի», կա՛մ էլ «այլասերված Արևմուտքի» գործակալ լինելու մեջ։ Իսկ հնարավոր չէ՞ արդյոք, անկեղծորեն, առանց որևէ դավադրության մասնակցելու՝ լինել այս կամ այն տեսակետի կողմնակիցը։ Վստահություն չկա նաև ընդդիմադիր շրջանակներում։ Ենթադրենք, որևէ ընդդիմադիր երդվում է՝ «կյանքիս նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»։ Մյուս ընդդիմադիրը հակադարձում է. «Չէ՛, եղբայր, ես քեզ չեմ հավատում, դու միայն ասում ես, իրականում դու Բաղրամյան 26-ի նախագիծն ես։ Այ, ես՝ ուրիշ բան, ես հոգով-սրտով պայքարում եմ եմ իշխանափոխաթյան համար։ Տես, թե ինչ ուշունց եմ տվել Սերժ Սարգսյանին»։ Դրան աոաջին ընդդիմադիրը պատասխանում է. «Քո ուշունցը բավականին թույլիկ էր՝ հիմա կտեսնես, թե ինչ հայհոյանքներ են իմ ակտիվիստները գրելու Ազատության հրապարակի ասֆալտին։ Սկի կոմունիստների ժամանակ հասարակական զուգարանների պատերին նման բաներ չէին գրում»։ «Դա հեչ՝ իմ ակտիվիստներն այնպես են թռնելու ոստիկանների վրա, որ նրանց մի քանի ժամով քաղմաս կտանեն։ Այ, այդպես են պայքարում իշխանափոխության համար»։ Այդ տենդագին մրցավազքը, բնականաբար, ձեոնտու է իշխանավորներին, որոնք, նման խոսակցությունները ականջի ծայրով լսելով, իրենց՝ հերթական անգամ «քրտինքով աշխատած» փողերն են հաշվում։ Իսկ ամենակարևորը՝ այդ վեճերը խորացնում են կասկածամտության, անվստահության մթնոլորտը, որը պետք չէ ոչ մեկին՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ մեզ՝ անկուսակցական քաղաքացիներիս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս