Բաժիններ՝

Կարող է մեծացվել TANAP գազատարում Թուրքիայի բաժնեմասը. Ռովնագ Աբդուլաև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ կարող է ավելացվել «Անդրանատոլիական» (TANAP) գազատարում Թուրքիայի բաժնեմասը: Ներկայումս այն կազմում է 20 տոկոս:

Աբդուլաևի խոսքերով՝ տվյալ հարցը ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Նա հավելել է, որ Թուրքիայի բաժնեմասի մեծացումը կարող է լինել այն բաժնեմասերի հաշվին, որոնց TANAP նախագծում առաջարկել են Statoil և Total ընկերություններին: Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս:

Ավելի վաղ նշվել էր, որ թուրքական կողմը ցանկացել է գազատարում ունենալ 50 տոկոսանոց մասնաբաժին, սակայն ադրբեջանական կողմն առարկել է դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս