Բաժիններ՝

Մարսի վրա լիճ է հայտնաբերվել

Science պարբերականի փոխանցմամբ՝ Curiosity մարսագնացը լիճ է հայտնաբերել Մարսի վրա, որում նախկինում հնարավոր է՝ գոյություն է ունեցել կյանք: Մոտ 3.5 միլիարդ տարի առաջ, երբ Երկրի վրա ի հայտ եկան առաջին միկրոօրգանիզմները, Մարսում առկա էին քաղցրահամ լճեր, որոնցում կարող է կյանք եղած լինել:

Հենց նման մի լիճ է հայտնաբերել Curiosity մարսագնացը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ հետազոտում է հարևան մոլորակը: Նրա հայտնաբերած լիճը եղել է քաղցրահամ, այն գոյություն է ունեցել մի քանի հարյուրից մինչև հազար տարի, և իր կազմում ունեցել է մանրէների կյանքի համար անհրաժեշտ պայմաններ:

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաբանության պրոֆեսոր Ջոն Գրոտզինգերի խոսքերով՝ եթե ժամանակակից Երկրում բնակվող մի շարք մանրէների գցես Մարսի հին լճի մեջ, ապա նրանք այնտեղ իրենց կզգան ինչպես ձուկը ջրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031