 
                        Ռուսաստանը ներում է Կուբայի՝ 29 միլիարդ դոլարի պարտքը. Reuters
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Կուբան համաձայնագիր են ստորագրել, որով չեղյալ է հայտարարվել դեռևս Խորհրդային Միությանը Կուբայի ունեցած 29 միլիարդ դոլարի պարտքը:
Համաձայնագիրը նախատեսում է, որ Կուբան 10 տարում պետք է վճարի 3.2 միլիարդ դոլար՝ մնացյալ 29 միլիարդ դոլարի ներման դեպքում: Փաստաթուղթը պետք է հաստատվի Ռուսաստանի Պետդումայի կողմից: Վճարման ձևերի վերաբերյալ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են:
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Կուբան հանդես չեն եկել համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական որևէ մեկնաբանություններով: 1980-ական թվականների վերջերին Կուբան հայտնվել էր դեֆոլթի մեջ և վերջին շրջանում փորձում է կարգավորել իր պարտքերի հարցը՝ բարձրացնելու համար իր հանդեպ վստահությունը միջազգային շուկաներում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        