Միջուկային զենքը տեղի չունի Իրանի ռազմական դոկտրինում. Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կամրապնդի Մերձավոր Արևելքի խաղաղությունն ու անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Վերջինիս խոսքերով՝ Մերձավոր Արևելքի երկրները չպետք է վախենան համաձայնագրի ընդունումից. «Այդ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի անվտանգության ամրագրմանը: Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը: Միջուկային զենքը տեղի չունի Իրանի ռազմական դոկտրինում:
Նման զենք ունենալը հակասում է էթիկայի նկատառումներին ու մեր կրոնին, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքականությանը: ԱԷՄԳ-ը քանիցս ստուգման է ենթարկել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն չի կարողացել գտնել խաղաղ ատոմի ծրագրից շեղվելու ապացույցներ: Մեր ծրագիրը թափանցիկ է և չպետք է որևէ կասկած հարուցի Արևմուտքի երկրների մոտ»: