Աշխարհի վատագույն լոգոների TOP-10-ը (լուսանկարներ)
Ցանկացած ապրանքի կամ ծառայության հաջող առաջխաղացման համար, ի թիվս այլ գործոնների, շատ կարևոր է նաև ճիշտ տարբերանշանը (լոգոն)։ Ընկերությունները գումարներ չեն խնայում՝ դրա ճիշտ մշակման համար, որպեսզի իրենց լոգոն լինի ընկալելի և դրական վերաբերմունք առաջեցնի պոտենցիալ հաճախորդների մոտ։ Ստորև բերված օրինակներից այնպիսի տպավորություն է, որ դրանց հեղինակները հակառակ նպատակ են ունեցել՝ այնպես անել, որ վանեն հաճախորդներին։
Theuntappedsource.com կայքը ներկայացրել է տարբեր ժամանակներում ստեղծված վատագույն լոգոները։
Կաթոլիկ եկեղեցու երիտասարդական կոմիտե
Այս լոգոն մշակվել է 1973թ. և արժանացել հատուկ մրցանակի՝ դիզայնի համար։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպես են փոխվում մարդկանց ընկալումները՝ միևնույն երևույթի նկատմամբ։
Kudawara դեղատուն
Զարմանալի չէ, որ Kudawara դեղատան այս տարբերանշանը գրավել է մարդկանց ուշադրությունը։ Դրան նայելով՝ հարց է առաջանում, թե ի՞նչ ծառայություններ են առաջարկվում այդ դռների ետևում։
KidsExchange
Մեծատառերի և բառերի միջև ճիշտ տարածության պահպանումը երևի թույլ կտար այս ընկերությանը՝ խուսափել տարընթերցումներից։
MegaFlicks
Ոչ ճիշտ տառատեսակի օգտագործման պատճառով՝ հաճախորդները մինչև խանութ մտնելը երկու անգամ են մտածում։
Արլինգթոնի մանկաբուժական կենտրոն
Անկախ նրանից, թե կենտրոնի բժիշկները որքան պրոֆեսիոնալ են, ողբերգական աստիճանի սխալ լոգոյի պատճառով կենտրոնը դժվար թե լայն ընդունելություն գտնի հասարակության կողմից։
Ջազային պարերի դասընթացներ պատանիների համար
Սև և սպիտակ գույների համադրությամբ այս նկարը՝ պարող տղա և աղջիկ, տեսողական խաբկանք է առաջացնում և հիշեցնում կանացի բարեմասնությունները։ Այն ավելի շատ կսազեր մեծահասակների համար նախատեսված ակումբին։
Արևելագիտության ինստիտուտ
Լոգոյի հեղինակները մտադիր են եղել պատկերել արևը՝ շենքի ետևում։ Սակայն շենքի տանիքի կորավուն գծերը լրիվ այլ տպավորություն են ստեղծում։
Պետական առևտրի գրասենյակ (Office of Government Commerce)
Թվում է՝ նորմալ տարբերանշան է։ Սակայն վերջնական կարծիք կազմելու համար շրջեք լոգոն 90 աստիճանով՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Այն նմանվում է անպարկեշտ ձնեմարդու։
Ատամնաբուժական կլինիկա
Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։
Համակարգչային բժշիկներ
Լոգոն այդքան վատը չէր լինի, եթե համակարգչի մկնիկը փոքր-ինչ այլ կերպ պատկերված լիներ։