Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 09.12.2013-15.12.2013թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 14761.99 (-116.77), բացթողնման գին` 16045.64 (-126.92), ԱՐԾԱԹ` գնման գին` 233.24 (-4.58), բացթողնման գին` 253.52 (-4.98), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16349.38 (-82.65), բացթողնման գին` 17771.07 (-89.83), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8689.47 (+83.27), բացթողնման գին` 9445.08 (+90.52):