 
                        Գարիբաշվիլին հուսով է, որ ԵՄ-ն առավել ակտիվ դեր կխաղա ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում
 
                                    Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հույս է հայտնել, որ ԵՄ-ն առավել ակտիվ դեր կխաղա ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Գարիբաշվիլին այս մասին հայտարարել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային նվիրված կոնֆերանսում, ով այսօր կդառնար 50 տարեկան.
«Մենք մեծապես գնահատում ենք ԵՄ-ի ներգրավվածությունը ռուս-վրացական հակամարտությունում, ինչը կայանում է Վրաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա տարածքային ամբողջականությանը վճռականորեն աջակցելում, ինչպես նաև Վրաստանի օկուպացված տարածքների (Աբխազիա ու Ցխինվալի շրջան) հանդեպ չճանաչման քաղաքականություն վարելու մեջ՝ ներառյալ Ժնևյան քննարկումները, ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությունը:
Վրաստանը, ի դեմս ԵՄ-ի, ունի հուսալի գործընկեր: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ԵՄ-ը ավելի շատ պետք է ընդգրկվի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»: Նշվում է, որ տվյալ կոնֆերանսին մասնակցել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով հայտարարել է, որ Ժվանիան եղել է իր ընկերը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        