Իրակլի Ալասանիան Իսրայելի պաշտպանության նախարարին հրավիրել է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն ու Իսրայելը պայմանավորվել են մշակել համագործակցության պլան, այդ թվում նաև ռազմական ոլորտում: Այս մասին Իսրայել կատարած այցի արդյունքներով հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Վերջինս երկօրյա պաշտոնական այցով Իսրայել էր ժամանել դեկտեմբերի 7-ին: Այցի շրջանակներում Ալասանիան հանդիպել էր իր իսրայելցի գործընկեր Մոշե Յաալոնի հետ և նրա հետ քննարկել էր ռազմական երկկողմ համագործակցության հեռանկարները:

Ալասանիայի խոսքերով՝ իրենք պայմանավորվել են առաջիկա ամսվա ընթացքում մշակել համատեղ պլան, թե ինչպես պետք է հարաբերությունները զարգանան առաջնահերթ տարբեր ուղղություններով: Ալասանիան Յաալոնին հրավիրել է Վրաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031