
The Guardian-ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Էդվարդ Սնոուդենը

Բրիտանական The Guardian թերթի վարկածով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ճանաչվել է «Տարվա մարդ»: Այս մասին նշվել է թերթի կայքում:
2013 թվականի հունիսին Սնոուդենը գաղտնի տեղեկություններ էր փոխանցել մամուլին, որոնք վկայել էին, որ ամերիկյան հատուկ ծառայություններն էլեկտրոնային գաղտնալսում են իրականացնում համայն աշախարհի մասշտաբով: The Guardian-ի «Տարվա մարդուն» ավանդաբար որոշել են ընթերցողների թվում բաց քվեարկության միջոցով:
Սնոուդենի օգտին քվեարկել է ավելի քան 1400 մարդ, ինչը կազմում է քվեարկությանը մասնակցածների մոտ 40 տոկոսը: Բրիտանական թերթն ընդգծում է, որ դեռևս կես տարի առաջ ոչ ոք չէր լսել Էդվարդ Սնոուդենի մասին, և միայն քչերը կարող էին ասել, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից է:
Այժմ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերն ու համացանցին հետևելը դարձել են աշխարհի ամենաշատ քննարկվող խնդիրներից մեկը: The Guardian-ի «Տարվա մարդ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել են «Գրինփիսի» ակտվիստներ Մարկո Վեբերն ու Սինի Սաարելան, որոնք ստացել են 314 քվե: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանգրվանել է երրորդ հորիզոնականում՝ 153 քվե: